Ձուկ
Հաճելի շաբաթ է: Այն հնարավորություն կտա ուղղել հին սխալները, ինչպես նաև հանդես գալ լավ գաղափարներով և ծրագրերով, որոնք նախկինում չի հաջողվել իրագործել ։ Եթե ակտիվ լինեք, կարող եք հաջողության հասնել ինչպես կարիերայում,այնպես էլ բոլորովին նոր, բայց շատ հեռանկարային գործերում :
Կարևոր է չգերագնահատել է սեփական ուժերը: Արդեն շաբաթվա կեսին նպատակներին հասնելու համար ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ և օգնականներ, իսկ շաբաթվա վերջում, հնարավոր է պարզապես հետաձգեք իրականացնել մտածածը՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է։ Հնարավոր են որոշ դժվարություններ, բայց բոլոր խնդիրները լուծելի են, իսկ խոչընդոտները՝ հաղթահարելի , այնպես որ պետք չէ թևաևափ լինել: Շաբաթվա կեսին կարող եք հանդիպել այն մարդկանց հետ,ում վրա այնքան էլ վստահ չեք: Հենց այդ ժամանակ ինտուիցիան ձեզ չի հիասթափեցնի և բավական կլինի մի ակնարկ, պատահաբար ընտրված բառ կամ նույնիսկ ժեստ, որպեսզի կռահենք գործերի ճիշտ էությունը: