Կարիճ
Ամեն ինչ չէ,որ կընթանա այնպես,ինչպես ակնկալում էիք: Ստիպված եք հարմարվել նոր հանգամանքներին, իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել,որոնք ձեզ այնքան էլ հաճելի չեն: Շրջապատը սովորականից շատ է խառնվում ձեր գործերին՝ տալով անհարմար հարցեր: Փորձում եք պաշտպանել ձեր շահերը, սակայն ոչ միշտ է ստացվում անել դա նրբանկատորեն , ուստի կարող են առաջանալ կոնֆլիկտներ:
Հատկապես դժվար կլինի լեզու գտնել երիտասարդ կանանց հետ: Նրանք կարող են քննադատել ձեզ, մեղադրել այն բաներում, ինչ չեք արել, ներկայացնել բողոքներ: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր հայտնի են իրենց բամբասկոտությամբ: Այդպիսի մարդիկ կարող են փչացնել ձեր հեղինակությունը: