Կշեռք
Մի հետաձգեք գործերը: Մինչև Ամսի 8-ը, հնարավորություն կունենաք նույնիսկ սարեր շուռ տալ, փոխել աշխարհը դեպի լավը, որոշումներ կայացնել, որոնցից հետո շատ բաներ ձեր կյանքում այլ կերպ կընթանան։ Մի հետաձգեք գործերը, փորձեք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարները: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան և ի վիճակի կլինեն օգնել ձեզ:
Մի փոքր ուշ ավելի բարդ կլինի: Հնարավոր են գործերի հետաձգումներ, կարող են ի հայտ գալ խոչընդոտներ, իրավիճակը,ընդհանուր առմամբ, ավելի լարված ու բարդ կլինի ։ Այդ ժամանակ սովորականից ավելի շատ կպահանջվի մտերիմների օգնությունն ու աջակցությունը: Բայց ցավոք,ոչ միշտ կհաջողվի ստանալ այն:
Ամսի 20-ից հետո հավանական են հաճելի իրադարձություններ։ Դուք սկսում եք այլ կերպ նայել շատ բաների, ինչը և թույլ է տալիս փոխել իրավիճակը դեպի լավը ։ Շատ Կշեռքների համար հայտնի կդառնան ապագայի ծրագրերը, կհասկանան, թե ինչի համար արժե ջանքեր թափել,իսկ ինչի համար էներգիա չծախսել: