Ձեր այսօրվա աստղագուշակը իմանալու համար մուտքագրեք ծննդյան ամսաթիվը

Օրվա աստղագուշակ - բոլոր կենդանակերպերը

Ջրհոս
հնվ 20 - փետ 18
Ձուկ
փետ 19 - մար 20
Խոյ
մար 21 - ապր 19
Ցուլ
ապր 20 - մայ 20
Երկվորյակ
մայ 21 - հուն 21
Խեցգետին
հուն 22 - հուլ 22
Առյուծ
հուլ 23 - օգս 22
Կույս
օգս 23 - սեպ 22
Կշեռք
սեպ 23 - հոկ 23
Կարիճ
հոկ 24 - նոյ 22
Աղեղնավոր
նոյ 23 - դեկ 21
Այծեղջուր
դեկ 22 - հնվ 19

Astxagushak.com կայքը ներկայացնում է հայերեն կանխատեսումներ կենդանակերպի բոլոր նշանների համար: Մեր կայքում կարող եք գտնել աստղագուշակ տվյալ օրվա, շաբաթվա և ամսվա կտրվածքով: Եթե համզոված չեք կամ չգիտեք, թե որն է Ձեր ծննդյան օրվան համապատասխան նշանը, պարզապես մուտքագրեք Ձեր ծննդյան ամսաթիվը և օնլայն հաշվիչը կհուշի այն:

Աստղագուշակի կազմման պրակտիկան առաջացել է դեռևս Ք.Ա. V դարում Միջագետքում, իսկ վերջնականապես ձևավորվել է Ք.Ա. II-I դարերում Հին Հունաստանում, որտեղ ստեղծվել էին «Աստղագուշակի տներ»: Գուշակությունները կատարում էին հիմնականում տաճարների քրմերը, որոնք ուսումնասիրում էին աստղերի դասավորվածությունը, դրանց շարժման ուղղությունները և ըստ այդմ կազմում էին կանխատեսումներ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար: Հաշվարկները հիմնվում էին Արեգակի շրջապտույտի և յուրաքանչյուր համաստեղության հանդեպ նրա ունեցած դիրքի վրա, հաշվի էին առնվում նաև մյուս երկնային մարմինների՝ Լուսնի, այլ աստղերի դիրքերը, մարդու ծննդյան ժամը և այլն: Այս կերպ հնարավոր էր կազմել անհատական աստղագուշակ յուրաքանչյուր մարդու համար:

Աստղագուշակը մեծ դեր էր խաղում նաև արևելյան ժողովուրդների՝ հնդիկների, չինացիների կյանքում: Նրանք հավատում էին, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրը և կյանքի ուղին, որոնք կարելի է կանխորոշել ըստ այն կենդանակերպի նշանի, որի տակ ծնվել է անհատը:

Մինչ այժմ աստղագետները, ֆիզիկոսներն ու այլ մասնագետներ չեն կարողացել գտնել համոզիչ գիտական բացատրություն այն փաստին, որ կենդանակերպի նշանը ազդում է մարդու բնավորության ձևավորման վրա: Սակայն փաստ է, որ այդ ազդեցությունն ու կապը առկա են. այդ են վկայում դարերի ու հազարամյակների ընթացքում դիտված բազմաթիվ օրինաչափությունները: