Շաբաթվա աստղագուշակ։ Կույս
Շաբաթվա կանխատեսումը
Շաբաթվա սկիզբը կարող է տհաճ անակնկալ մատուցել: Որոշ Կույսերի սպասվում են լուրջ փորձություններ: Պետք է ավելի շատ ուժեր ծախսեք, որպեսզի ուղղեք սխալները: Չեք կարողանում կենտրոնանալ գործերի վրա, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են: Դա շատ նյարդայնացնող է: Հաճախ եք բարկանում նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Երբեմն ձեր բացասական զգացմունքների զոհ են դառնում ամենամոտ մարդիկ:
Իրավիճակն աստիճանաբար փոխվում է դեպի լավը: Բարենպաստ ժամանակ է աշխատանքի և ուսման համար: Հնարավորություն կունենաք ստանալ օգտակար տեղեկություններ, մյուսներից շուտ սովորել ինչ-որ կարևոր բաներ: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկները: Դուք փորձում եք արագ հասնել ձեր նպատակներին և ճիշտ եք անում: Դա հնարավորություն է տալիս թողնել մրցակիցներին հեռու ետևում:
Շաբաթվա վերջը խոստանում է հաճելի անակնկալներ, անձնական հարաբերություններում փոփոխություններ դեպի լավը: Ճիշտ ժամանակն է ընկերական և ընտանեկան կապերը ամրապնդելու համար: