Շաբաթվա աստղագուշակ։ Առյուծ
Շաբաթվա կանխատեսումը
Ամեն ինչ չէ,որ հարթ է ընթանում, երբեմն հուզումների և անհանգստության առիթներ են լինում: Երբեմն անհանգստանում եք մանրուքներից, բայց երբեմն էլ իրականում դասավորվում են բարդ իրավիճակներ։ Դժվար է լեզու գտնել ուրիշների հետ, կարող եք համառ գտնվել, լինել չափազանց պահանջկոտ հատկապես նրանց հետ, ովքեր ձեզ դուր չեն գալիս ։ Սակայն, եթե զգացմունքներին ազատություն չտաք և կոռեկտ լինեք բոլորի հետ, ապա լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:
Օգտակար կլինի ուրիշի փորձը:Այս շաբաթը հարմար է անցյալի իրադարձությունները քննարկելու, դրանք վերլուծելու և եզրակացություններ անելու համար:
Պահպանեք ձեր հեղինակությունը: Ավելի լավ է հրաժարվել կասկածելի նախագծերից, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումից, ում մասին տհաճ լուրեր են պտտվում: Որոշ Առյուծներ հիմա սիրում են բողոքել, խախտել ավանդույթները, բայց դժվար թե դա ինչ-որ օգուտ բերի: