Ամսվա աստղագուշակ։ Կարիճ
Կանխատեսում սեպտեմբեր ամսվա համար
Հոկտեմբերի սկիզբը շատ լարված է լինելու: Հիմնական խնդիրներըը թաքնված են շրջապատի հետ հարաբերություններում :Կարող է թվալ,որ ձեզ շրջապատում են թշնամիներ,ովքեր սպասում են, թե երբ կվրիպեք: Այդ ժամանակ ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս կիսվել դրանցով ուրիշների հետ: Հասկանալի է, որ չարժե նաև խոստումներ տալ, քանի որ դրանք ավելի դժվար կլինի կատարելը, քան կարծում եք:
Մի փոքր ժամանակ անց կհասկանաք, թե ինչպես պետք է գործել ։ Դաշնակիցները ոչ միշտ են պատրաստ աջակցել ձեզ: Երբեմն շատ դժվար կլինի փոխըմբռնում ցուցաբերելը: Բայց դա չի ստիպի ձեզ հրաժարվել նպատակներից, նվիրաբերել այն, ինչ կարևոր է ձեզ համար: Ժամանակի ընթացքում շրջապատի հետ հարաբերությունները կբարելավվեն ։
Ամսվա վերջին պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա: Հնարավորություն կունենաք կարիերայում առաջընթաց գրացնել, մեծացնել եկամուտները կամ հասնել ձեր առջև դրված նպատակներին: Հարմար ժամանակ է նախաձեռնություն ցուցաբերելու և ձեր ընդունակությունները ցույց տալու համար: