Ամսվա աստղագուշակ։ Ջրհոս
Կանխատեսում նոյեմբեր ամսվա համար
Պատրաստ եղեք փորձությունների: Ամսվա սկզբին դրանք բավականին շատ կլինեն ։ Ուժեղ եղեք և մի՛ հանձնվեք: Եթե հրաժարվեք մտածածը իրականացնելուց, ապա շուտով կզղջաք: Ավելի լավ է հապճեպ և առանց մտածելու չփոխեք ծրագրերը: Իրավիճակը ընկալելու և հասկանալու համար ժամանակ է պետք , իսկ ավելի հաճախ բանիմաց մարդկանց խորհուրդներ, ինչպես նաև մտերիմներից հուզական աջակցություն:
Հեշտ չի լինի նրանց համար, ովքեր մենակ են մնում սեփական խնդիրների հետ ։ Ամենայն հավանականությամբ դա տեղի ունենա հենց փորձառու, բանիմաց Ջրհոսների հետ: Նրանք հաստատ, թեկուզ և ոչ անմիջապես, իրավիճակից ելք կգտնեն: Կհաջողվի նվազագույնի հասցնել կորուստները, լուրջ սխալներ թույլ չտալ:
Այս ամսին դժվար կլինի աշխատանքում և անձնական կյանքում հավասարակշռություն պահպանել: Արժե մտածել ժամանակի կառավարման մասին, հետևել, թե ինչի վրա եք ծախսում ձեր ժամանակը: