Ամսվա աստղագուշակ։ Երկվորյակ
Կանխատեսում հունվար ամսվա համար
Ամսվա սկզբին դժվար թե լուրջ անհանգստության առիթներ լինեն: Ընդհակառակը, այդ ժամանակ հաճախ զգում եք աստղերի աջակցությունը: Շատ Երկվորյակներ հարմար պահի են սպասում՝կարևոր նպատակներին հասնելու և լուրջ քայլեր ձեռնարկելու համար: Չեն բացառվում անսովոր պատահարներ, հետաքրքիր զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:
Հոկտեմբերի 9-ից հետո չէր խանգարի զգուշությունը: Չի կարելի ասել, որ բարդ կամ անհաջող ժամանակահատված է սկսվում: Պարզապես, պետք է ցանկացած հարցի ավելի պատասխանատու, ուշադիր և զգույշ վերաբերվեք։ Հապճեպ կայացրած որոշումները կարող են վերածվել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի մեծ հոգսերի:
Առավել լարված շրջան կարող է սկսվել ամսի 23-ից հետո: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Պետք է հարմարվել հանգամանքներին, փոխել ծրագրերը, անել բոլորովին ոչ այն, ինչ չէիք ցանկանա: Ինչպե՞ս անել: Փորձեք լուրջ սխալներ թույլ չտալ և չստանձնել պարտավորություն, որը դժվար կլինի կատարելը: